Բաժին. Բիզնես

Ucom. նորաբաց վաճառքի և սպասարկման կենտրոն` Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում

Ucom-ը շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ բաժանորդին առավել մոտ ու հասանելի լինելու համար։ Վաճառքի և սպասարկման հերթական մասնաճյուղը բացվել է Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում, որն այդ թաղամասում տարիներ շարունակ գործող մասնաճյուղից կրկնակի մեծ է և ընդարձակ: Ucom-ի սպասարկման կենտրոններից հենց այս մեկն է հաճախորդին առաջարկում սմարթֆոնների, աքսեսուարների և գաջեթների ամենամեծ տեսականին։ Նորաբաց մասնաճյուղում ներկայացված է նաև նորարարական սարքավորումների ամենամեծ տեսականին, այդ թվում՝ էլեկտրական հեծանիվն ու ինքնագնացները, ռոբոտը, դրոնները, օգտատերերին վիրտուալ իրականություն տեղափոխող սարքերը։

Հաճախորդների սպասարկումն ավելի արագ իրականացնելու համար մասնաճյուղում ավելացված են սպասարկող սեղանները։ Ucom-ի աշխատակիցները վստահեցնում են՝ առավելագույնս հոգացել են, որ հաճախորդն իրեն հարմարավետ զգա, անհրաժեշտ ապրանքը կամ ծառայությունը գտնելու վրա ժամանակ չծախսի, իսկ սպասարկմանը սպասելու հատվածում ի լրումն սմարթֆոնների լարով լիցքավորման հնարավորությանը, կա նաև անլար լիցքավորման հնարավորություն։

«Տեխնոլոգիական նորույթները գնահատողներին առաջարկում ենք ուսումնասիրել այս սպասարկման կենտրոնում հատուկ առանձնացված Smart Home` «Խելացի տուն» զոնան։ Այստեղ ներկայացված են տան համար խելացի այնպիսի լուծումներ, ինչպիսիք են՝ ջերմաստիճանի և խոնավության կարգավորման տվիչները (սենսորները), անվտանգության տեսախցիկները, LED լամպերը և այլն: Առաջին անգամ հենց այս սրահում ենք մեկնարկում սմարթ հեռուստացույցների վաճառքը», – նշում է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բացման միջոցառմանը հրավիրված էին  Երևանի Նոր Նորք համայնքի՝ Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայություններից օգտվող առաջին 10 հավատարիմ  բաժանորդները, ովքեր արժեքավոր նվերներ ստացան Ucom ընկերությունից՝ նորագույն Xiaomi Mi A3 սմարթֆոններ ու անլար ականջակալներ (AirDots), ինչպես նաև UcomPremier Black քարտեր, որոնք մի շարք առավելություններ են տալիս Ucom-ի բաժանորդներին։

Share