Բաժին. Բիզնես

Մուլտի Գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 28-ին անփոփոխ թողեց «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու` առաջին ատյանի որոշումը: Դատախազությունը բողոքարկել էր Առուստամյանին գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ:

Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է «Հյուսիս-հարավ»-ի շինարարական ծրագրին։ Նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Share