Բաժին. Բիզնես

EU-SMEDA ծրագիրն արդեն երրորդ անգամ աջակցում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովի կազմակերպմանը

Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրն արդեն երրորդ անգամ աջակցում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովի կազմակերպմանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-12-ը։ Այն իրականացնում են Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն ու SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնությունը հանդիսացող «Քաթըլիսթ» հիմնադրամը։  Համաժողովը մեկ հարթակի շուրջ համախմբեց ինչպես արդյունաբերության, այնպես էլ ակադեմիայի տարբեր ոլորտների հետազոտողների և ինժեներների, ովքեր աշխատում են առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում:

Լինելով WCIT 2019-ի և Global Innovation Forum 2019-ի միջև՝ STCC-ն դարձավ գիտության և տեխնոլոգիական արդյունաբերության համար թեժ կիզակետ և նոր ալիք տվեց ապագա գաղափարներին և համագործակցության նախաձեռնություններին: Գիտաժողովի մեկնարկն ազդարարեց SmartGateVC վենչուրային ֆոնդի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը, այնուհետև ողջույնի ուղերձներ հղեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլաուս Հարալդ Վենդելբերգերը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուկուրյանը, SmartGateVC վենչուրային ֆոնդի համահիմնադիր, YerevaNN և Gate42 ընկերութունների խորհրդի անդամ Վազգեն Հակոբջանյանը, և ԱՏՎ և ZERO-ի համահիմնադիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնահարցերի ինստիտուտի կոդավորման և ազդանշանի մշակման բաժնի պետի տեղակալ Գևորգ Կարապետյանը: Բանախոսները առանձնապես կարևորեցին միջոցառումը՝ արդյունաբերության և ակադեմիայի միավորման և հետագա համագործակցության հեռանկարներ հաստատելու առումով:

Համաժողովը մեկ հարթակում համախմբեց շուրջ 50 բանախոսների և ավելի քան 800 մասնակիցների, որտեղ քննարկումներ ծավալվեցին հետևյալ ուղղություններով՝

– մեքենայական ուսուցման դոկտորական ծրագրի ստեղծումը Հայաստանում,

– առաջատար համալսարանների հետդոկտորական գործունեությամբ զբաղվող անձանց ներգրավումը Հայաստանում տեղի ունեցող հետազոտություններին և հնարավոր հայրենադարձության ուղիների մշակումը,

– համատեղ հետազոտական լաբորատորիաների ստեղծումը՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի համալսարանների, և տեղական տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության միջոցով,

– Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարանական լաբորատորիաների հետ գործնական համագործակցության հնարավորությունները:

Համաժողովի բանախոսները կիսվեցին համապատասխան ոլորտներում իրենց փորձով, այդ թվում՝ մեքենայական ուսուցում, համակարգչային տեսողություն, էլեկտրոնային դիզայնի ավտոմատացում, ռոբոտաշինություն և իրերի համացանց, հաշվողական կենսաբանություն և քվանտային հաշվարկներ՝ պատրաստակամ լինելով հետագա համագործակցության, ինչպես նաև Հայաստանում իրենց կամ իրենց հաստատության փորձի կրկնօրինակման։

Բանախոսներն ու մասնակիցները տեղական գիտական և համալսարանական շրջանակներից էին, տեխնոլոգիական ընկերություններից, զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափներից, ինչպես նաև առաջատար հետազոտական հաստատություններից (Ստանֆորդ, UIUC, Տամպեր, և այլն):

Գիտաժողովում ներառված էին 20 անհատական զեկույցներ, 7 պանելային քննարկումներ և ազդագրերի 2 ցուցադրություններ, որտեղ զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափները ներկայացրեցին իրենց գաղափարները և ծավալվեցին խորը տեխնիկական քննարկումներ:

Ստորև ներկայացված են «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» գիտաժողովի ակնառու խոսնակները։

– Մայքլ Քասս՝ NVIDIA-ի վաստակավոր ինժեներ, Ստենֆորդի համալսարանի ասպիրանտ,

– Գարեգին Պապոյան՝ Մերիլենդի համալսարանի Մոնրո Մարտին պրոֆեսոր,

– Արա Մարկոսյան` Xilix-ի Հայաստանյան գործունեության ղեկավար,

– Էնթոնի Միլլեր՝ Verify Markets-ի կառավարող գործընկեր,

– Սերգեյ Կուպրիենկո՝ Ring ընկերության հետազոտությունների գլխավոր տնօրեն,

– Յովան Ստոյանովիչ՝ Wonderland AI-ի գործադիր տնօրեն, Բելգրադ AI-ի ղեկավար,

– Քրիստոֆ Զողբի՝ Ticketless-ի ԱԲ խորհրդատու, Beirut Al-ի ղեկավար,

– Բահեր ԲաբաԱլի՝ Թեհրանի համալսարանի դասախոս,

– Արեգ Գեւորգյան` Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն,

– Սոս Աղայան՝ Նյու Յորքի Սիթի համալսարան-ի  Սթեյթս կղզու քոլեջի և ավարտական կենտրոնի համակարգչային գիտության վաստակավոր պրոֆեսոր,

– Նաիրա Հովակիմյան՝ Իլինոյսի համալսարան Ուրբանա-Շամպայնի մեխանիկական գիտություն և ճարտարագիտություն բաժանմունքի Գրաֆթոնի և Վիլկինսի պրոֆեսոր, IntelinAir-ի համահիմնադիր և գլխավոր գիտնական,

– Կարեն Էղիազարյան՝ Տամպերեի տեխնոլոգիական համալսարանի (TUT) պրոֆեսոր,

– Ուիլ Զենգը՝ Ստանֆորդի համալսարանի դասախոս, Unitary հիմնադրամի նախաձեռնող,

– Արամ Ադուրյան՝ Flagship ֆոնդի գործընկեր,

– Օգսեն Գաբրիելյան՝ Boehringer Ingelheim դեղագործական ընկերության բիոինֆորմատիկայի գլխավոր գիտնական,

– Ալ Եսայան՝ IntelinAir ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն,

– Աշոտ Պապոյան՝ Tetragenetics կենսատեխնոլոգիական ընկերության Associate director, դոցենտ, ասոցացված տնօրեն:

Անհատական ելույթների ընթացքում ընդգրկված թեմաները հետևյալն էին՝

– Արհեստական բանականություն և 3D համակարգչային տեսողություն,

– Կենսածին ջերմային տեսողություն,

– Ճկուն տեսապատկերների մշակման շրաջանակ,

– Մաքուր պատկերում,

– Մեքենայական ուսուցման / համակարգչային տեսողություն

– Ապագայի օդային ռոբոտներ,

– Պատկերների մշակման մեխանիզմներ,

– Քվանտային տեխնոլոգիական արդյունաբերության սկիզբը

– Բջիջների կանխատեսելի հաշվարկային մոդելավորում,

– Տվյալների գիտության հնարավորությունները շուկայական հետազոտության մեջ,

– Հայաստանի ամբողջ տարածքում մեքենայական ուսուցման համայնքները. համագործակցության ուղիների որոնում,

– Գիտության և տեխնոլոգիայի համագործակցության հիմնական նախաձեռնությունները,

– Armenain Genome նախագիծ. նախապատմություն և գործողությունների ծրագիր,

– Քվանտային հաշվողական էկոհամակարգ:

Պանելային քննարկումների ընթացքում ընդգրկված թեմաները հետևյալն էին՝

– Գիտության ֆինանսավորման և արդյունաբերության հետ համագործակցության մոդելները,

– Գիտության ֆինանսավորումը Հայաստանում,

– Ներդրումներ խոր տեխնոլոգիայի մեջ,

– Հետսովետական տարածքում արդյունաբերություն-ակադեմիա համագործակցության մարտահրավերները

– Գիտնականների հայրենադարձ. Հրամայականն ու մարտահրավերները,

– Հաշվողական կենսաբանությունը որպես կենսատեխնիկական արդյունաբերության շարժիչ ուժ,

– Քվանտային հաշվարկ. ինչ ռազմավարություններ կարող է որդեգրել Հայաստանը։

Եղան նաև մի շարք կարևոր հայտարարություններ էկոհամակարգի հիմնական ներկայացուցիչների կողմից, մասնավորապես՝

– Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը խոսեց ՀԱՀ Արհեստական բանականության կենտրոնի ստեղծման մասին։ ՀԱՀ AI կենտրոնի նպատակն է կենտրոնում համախմբել մեքենայական ուսուցման և արհեստական բանականության հետազոտողներին, խրախուսել համագործակցությունները, ապահովել խաչմերուկներ, որտեղ հավաքական մոտեցմամբ կմշակվեն թվային գործիքներ` տարածաշրջանային մասնավոր-հասարակական գործընկերության ոլորտում բարդ մարտահրավերների լուծման հետ միասին:

– Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման ղեկավար Պեգոր Փափազյանը խոսեց ԵՄ ԹՈՒՄՈ-ի ճարտարագիտական և կիրառական գիտությունների համատեղման կենտրոնի ստեղծման մասին։ Այն արդյունաբերության և ակադեմիայի միավորման հանգույց է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային համայնքների ներկայացուցիչների համար: Այն միտված է ինկուբատորների, համալսարանների և արդյունաբերության միջև կապի հաստատմանը, աշխատաշուկայի համար տաղանդների պատրաստմանը և Հայաստանում կենսունակ նոր էկոհամակարգի ստեղծմանը:

– Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) բարձր տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության ծրագրերի համակարգող Քրիստինա Սարգսյանը խոսեց Ֆրանսիայի հետ UFAR20+ Ուսումնասիրություն և Հետազոտական համագործակցություն նախաձեռնության մասին։ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի դոկտորական բաժինը սերտ համագործակցում է Ֆրանսիայի դոկտորական դպրոցների հետ: Այս նոր նախաձեռնության ուշադրության կենտրոնում է համակարգչային գիտությունը և Կիրառական մաթեմատիկայի ու Ձեռներեցության զարգացումը:

– Ֆիլիպ Մորիսի Գիտությունների և նորարարությունների Դաշինքների և պլանավորման մենեջեր Մարիամ Ավագյանը ներկայացրեց Հայաստանում հետազոտական և կրթական ենթակառուցվածքների զարգացման իրենց նախաձեռնությունները։ Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլը տարբեր նախաձեռնությունների միջոցով աջակցում է Հայաստանում կրթական և հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանը և ապագա հետազոտական կենտրոնի համար ռեսուրսների ստեղծմանը: Նախաձեռնությունները ներառում են համակարգչային տեխնիկայի և տվյալների գիտության մագիստրոսական ծրագրեր, Միջոցառումների կազմակերպում՝ ներառյալ Ինժեներական շաբաթը, Datathon-ը (տվյալների մրցույթ), ReTech-ը (հետազոտությունների և տեխնոլոգիաների ֆորում), գիտության և տեխնոլոգիայի վերաբերյալ հեռուստածրագրեր, Դասընթացներ, և դրամաշնորհային սխեմաներ (ֆակուլտետի և ասպիրանտուրայի դրամաշնորհներ):

– «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը ներկայացրեց «Ինստիգեյթ» ակադեմիական հետազոտությունների կենտրոնի ստեղծման իրենց նախաձեռնությունը: Գիտահետազոտական այս կենտրոնը միտված է կապեր ստեղծել ակադեմիայի, արդյունաբերության և կառավարության միջև, որտեղ իրական նախագծերը կարող են գտնել հետազոտական գործընկերների և ֆինանսավորում ստանալ: Կենտրոնում գործող գերատեսչությունների թվում կլինեն համակարգչային տեսողությունը, մեքենայական ուսուցումը, էլեկտրոնային դիզայնի ավտոմատացումը, Cloud / P2P շրջանակներ (frameworks), ERP (Ձեռնարկության ռեսուրսների պլանավորում)/CRM (Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ), էլ. Կառավարություն (e-Gov), հեռահաղորդակցություն, կենսաֆիզիկա, և ֆենոմենոլոգիական տվյալների գիտություն։

Գիտաժողովի երկու օրերին արդյունաբերության և ակադեմիայի ներկայացուցիչները ներկայացրեցին պաստառներ, որոնք բացատրում էին իրենց հետազոտությունները/ տեխնոլոգիաները՝ կապված գիտաժողովի թեմաների հետ: Առաջին անգամ Հայաստանում արդյունաբերության և ակադեմիայի ներկայացուցիչները պաստառների նստաշրջանում քննարկում էին համագործակցության հնարավոր ուղիները:

———–

SmartGateVC վենչուրային ֆոնդը Սիլիկոնյան հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որի ներդրողներն են Թիմ Դրեյփերը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ձեռներեցներ: Ֆոնդի ներդրումային թիրախային ոլորտներին են արհեստական բանականությունը (AI), տեղեկատվական անվտանգությունը, իրերի համացանցը և Հայաստանում ձևավորվող կենսատեխնոլոգիաները, քվանտային hաշվարկները և բլոկչեյնը:

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ) Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիաների զարգացմանը նպաստող հաստատություն է: Կառույցը մասնագիտացած է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում:

———–

Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները՝ Արևելյան գործընկերության երկրներում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, և իրականացվում՝ ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանն ու զարգացմանը՝ խթանելով վերջիններիս ընդգրկուն աճը Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականության մշակմանը, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմանը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկություններին և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական և տեխնիկական աջակցություն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկաների համար նորարարական արտադրանքի ու ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպերը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, մասնավոր հատվածում գիտական հետազոտությունների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել համագործակցությունը գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև ։

Գիտության և տեխնոլոգիայի ոլորտում երկրի փորձառությամբ պայմանավորված, 2017թ.-ին Ֆիլիպ Մորրիսը կնքեց փոխըմբռնման հուշագրեր ՀՀ կառավարության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ՝ ընդգծելով ընկերության մտադրությունը՝ Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոն ստեղծելու, ինչպես նաև կրթական և հետազոտական ծրագրերին աջակցելու ուղղությամբ՝ ներառյալ մագիստրոսական և ասպիրանտական գիտական ծրագրերը: 2008թ.-ից ի վեր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը կատարել է ավելի քան 6 մլրդ. ԱՄՆ դոլլարի ներդրում հիմնարար հետազոտությունների, առանց ծուխի արտադրանքի մշակման, գիտական հիմնավորման և արտադրանքի կատարելագործման մեջ:

Renderforest-ը ՏՏ ընկերություն է, որը թույլ է տալիս ինքնուրույն ստեղծել տարատեսակ տեսանյութեր, անիմացիաներ, լոգոներ, վեբ կայքեր և գրաֆիկական դիզայն։ Ընկերությունը դասվել է 2019թ.-ի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերություների շարքին՝ ըստ G2 Crowd վերլուծական կայքի։ Այժմ Renderforest-ն ունի շուրջ 10 միլիոն օգտատեր, ովքեր ստեղծել են 15 միլիոնից ավելի նախագծեր։

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը գերժամանակակից STEM (Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա) կենտրոն է Երևանում: Հանդիսանալով ուսանողների և երիտասարդ մասնագետների համար ստեղծված հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց` նպատակն է հետապնդում կապեր հաստատել ոլորտի տեղական և միջազգային ներկայացուցիչների միջև, փոքրացնել Հայաստանի բարձրագույն կրթության և բիզնեսի միջև եղած խզումը: 15,000 ք.մ. մակերես զբաղեցնող շինությունը կտեղակայվի 1.5 հա տարածքի վրա` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին կից: Համալիրը կծառայի որպես համագործակցության բաց հարթակ` ներառելով  կրթական ծրագրերի համար ենթակառուցվածքներ, STEM հետազոտական լաբորատորիա և կոնֆերանս դահլիճ: Այս աշխույժ համայնքի մեջ ընգրկվելու է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Զիրոյի արտադրատեսակների առաջին խումբը ստեղծվել է իրավաբանական ոլորտի առաջնային խնդիրներից մեկի` էլէկտրոնային նամակների փոստային կառավարման խնդիրը լուծելու համար: Մեր ժամանակներում իրավաբաններն իրենց բջջային սարքերով իրականացնում են ավելի ու ավելի մեծ ծավալի աշխատանքներ: Դա հանգեցնում է իրավաբանական ընկերությունների եկամտաբերության կորստի, քանի որ այդ ծավալի պարագայում իրավաբաններն անկարող են ճշգրիտ գրանցել վճարման ենթակա աշխատաժամանակը: Զիրոյի ծրագրերը` նախատեսված iOS-ի և Outlook-ի համար, արհեստական բանականության միջոցով ավտոմատացնում են էլեկտրոնային նամակագրության ադմինիստրատիվ գործառույթները և նպաստում իրավաբանների աշխատանքի արդյունավետությանն ու եկամտաբերությանը:

Fronty-ն աշխարհում առաջին ծառայությունն է, որն արհեստական ինտելեկտի միջոցով գեներացնում է վեբ-կայքեր տրված դիզայնի կամ նկարի հիման վրա: Հիմնադրված լինելով Upwork հարթակում ամենահաջողակ ֆրիլանսերներից մեկի կողմից, Fronty-ն կարողանում է ստեղծել կայքեր ընդամենը մի քանի րոպեում։ Օգտատերերը հնարավորություն ունեն հեշտորեն ձևափոխել և հրատարակել իրենց կայքերը մեկ վայրում։ Fronty-ն միտված է արհեստական բանականության շնորհիվ խնայել հազարավոր աշխատանքային ժամեր՝ միևնույն ժամանակ բարելավելով պատրաստվող կայքերի որակն ու արագությունը։

Share