Բաժին. Բիզնես

Beeline-ը կշարունակի 4G Wi-Fi մոդեմներ տրամադրել զբոսաշրջիկներին

Beeline-ը երկարաձգում է Հայաստանն այցելող զբոսաշրջիկների համար ակցիան, որի շրջանակում երկրի հյուրերը կարող են օգտվել Beeline-ի 4G Wi-Fi մոդեմից և ինտերնետից ամբողջ ճանապարհորդության ընթացքում:

Ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 50, 80 և 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար 5500, 7500 և 10500 դրամ: Ըստ առաջարկի՝ հաճախորդը պետք է վճարի 20000 դրամի չափով երաշխիքային գումար, որը նա հետ կստանա՝ մոդեմը վերադարձնելիս: Մոդեմը տրամադրվում է մինչև 30 օր ժամկետով: 

«Բազմաթիվ զբոսաշրջիկներ արդեն օգտվել են մեր այս առաջարկից և, տեսնելով ակցիայի պահանջարկը, կայացվեց որոշում այն երկարաձգելու: Զբոսաշրջիկներին միշտ չէ, որ մի քանի օր կամ շաբաթ օգտագործելու համար հարմար է մոդեմ ձեռք բերելը և Beeline-ը` ցանկանալով խթանել զբոսաշրջիկության բնագավառը Հայաստանում, կշարունակի մեր երկրի հյուրերին տրամադրել ինտերնետից օգտվելու պարզ, հարմար և շատ շահավետ տարբերակ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Առաջարկը հասանելի է Beeline-ի  բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Ակցիան կգործի մինչև 2020թ. փետրվարի 29-ը:

———–

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share