Բաժին. Բիզնես

PicsArt-ը՝ 2019թ. երրորդ եռամսյակի աշխարհի ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում

Sensor Tower հարթակը հրապարակել է 2019թ. երրորդ եռամսյակի ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը։ Այս մասին տեղեկացնում է հայկական ստարտափների տեղեկատվական առակցության Starthub Armenia հարթակը։

Հրապարակված տվյալների համաձայն ներբեռնումների ամենամեծ քանակն ապահովել է WhatsApp հաղորդակցական հարթակը՝ 184 մլն։ Երկրորդ տեղում է Tiktok տեսահարթակը ՝ 176 մլն։ Եռյակը եզրափակում է Facebook Messenger-ը՝ մոտ 170 մլն ներբեռնում։

Անչափ ուրախալի է, որ ամենամեծ ներբեռնումների քանակ ունեցող հավելվածների ցուցակում է հայտնվել հայկական PicsArt-ը՝ մոտ 40 մլն-ից ավել ներբեռնում։ Նշենք, որ արդեն երրորդ եռամսյակն է, ինչ PicsArt-ը հայտնվում է նշված ցուցակում։

Sensor Tower-ը ներկայացրել է նաև առաջատար հավելվածների ցուցակները՝ ըստ App Store և Google Play հարթակների։ App Store-ում առաջատարը Tiktok-ն է, իսկ Google Play-ում՝ WhatsApp-ը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share