Բաժին. Բիզնես

Արեն Մելիքյան. Եթե սրճարանն անիվների վրա է, չի նշանակում, թե անընդհատ պետք է տեղափոխվի. տեսանյութ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ Երևանում մեքենաներով կամ դրանց կցորդներով առևտուր իրականացնելու և ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող օրենքի նախագիծը շրջանառության մեջ է։ Առաջարկվող կարգավորումները քննարկել ենք շարժական սրճարանների միության նախագահ Արեն Մելիքյանի հետ, ով նախագծի շուրջ իր մտահոգություններն արդեն հայտնել է պատգամավորին։

Սրճարանատերը դեմ չէ, որ շարժական առևտրի ոլորտում խաղի կոնկրետ կանոններ լինեն, բայց առաջարկվող կարգավորումները պետք է լինեն հստակ և ձեռնտու նաև տնտեսվարողի համար։ Մելիքյանի դիտարկմամբ՝ նախագծում հստակեցված չեն ստանդարտները, որոնց հիման վրա թույլատրելու են, որ սրճարանը գործի, բացի այդ կարծրատիպ կա, թե եթե սրճարանը անիվների վրա է, ապա անպայման պետք է տեղաշարժվի, մինչդեռ անընդհատ տեղաշարժման դեպքում տնտեսվարողը հաճախորդ է կորցնում։

Share