Բաժին. Բիզնես

Google-ը 2.1 մլրդ դոլարով ձեռք է բերել Fitbit-ը

Google-ի սեփականատեր Alphabet կորպորացիան ձեռք է բերում ֆիթնես տրեքերներ և սմարթվոչեր արտադրող Fitbit ընկերությունը։ Գործարքի արժեքը կազմում է 2.1 մլրդ դոլար։

Գործարքի արդյունքում Google-ը կամրապնդի իր դիրքերը կրելի սարքավորումների շուկայում, նաև հնարավորություն կստանա ավելի ակտիվ կերպով զարգացնել իր Wear OS օպերացիոն համակարգը։

Գործարքը կփակվի 2020թ.-ին, Google-ը Fitbit-ի մեկ բաժնետոմսի համար կվճարի 7.35 դոլար։ Հետաքրքրական է, որ բաժնետեմսերի արժեքը հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմում էր 6.18 դոլար, իսկ Fitbit-ի շուկայական կապիտալիզացիան՝ 1.6 մլրդ դոլար, իսկ արդեն նոյեմբերի 1-ին, բաժնետոմսերի գինն աճեց 16%-ով և հասավ 7.20 դոլարի։

2018թ.-ին Fitbit-ը շարժական սարքավորումների շուկայի երկրորդ խաղացողն է՝ 12.2% մասնաբաժնով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share