Բաժին. Բիզնես

Սինոփսիս Արմենիան տոնում է իր հիմնադրման 15-ամյակը

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը  տոնում է իր հիմնադրման 15-ամյակը: Ընկերությունը 15 տարվա գործունեության արդյունքում ոչ միայն կպահպանի, այլ նաև կընդլայնի իր գործունեությունը: Երևանում ընկերության 15-ամյակի միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական պաշտոնատար անձինք, Սինոփսիս ընկերության նախագահը և այլք:

«Սինոփսիս ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը նշեց՝ այսօր ընկերությունը 3 մլրդ դոլար եկամուտ և 13 հազար աշխատակից ունի: «Մենք առաջինն ենք ավտոմատացված նախագծման համակարգերի բնագավառում, ծրագրային անվտանգության ապահովման ոլորտում և շատ այլ ոլորտներում: Ինձ դուր է գալիս աշխատել «Սինոփսիս Արմենիա»-ի հետ, քանի որ այն թույլ է տալիս գործ ունենալ այսպիսի հետաքրքիր ոլորտների հետ: Ընկերությունն ունի ավելի քան 850 աշխատող և մոտ 200 ուսանող: Հավանական է, որ շատերի գրպաններում կան 7 նանոմետր տեխնոլոգիայով նախագծված չիպեր: Ընկերությունը հիմա աշխատում է նոր չափերով չիպերի վրա: «Սինոփսիս Արմենիա»-ն հանդիսանում է առաջատար USB չիպերի նախագծման ընկերություն: Ընկերությունը նաև ստեղծում և տարածում է ուսումնական նյութեր, ձեռնարկներ համալսարանների համար աշխարհով մեկ»,-ասաց  Սինոփսիսի նախագահ ու հավելեց՝ պլանավորում են հետագա տարիներին շատ բարդ նախագծեր իրականացնել:

Նա հիշեց՝ երբ առաջին անգամ եկել է Հայաստան, շատ է տպավորվել հայ ճարտարագետների գիտելիքներով և նրանց նախագծերով:

«Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը նշեց, որ Երևանում իրենց գործունեությունը կբյուրեղացնեն, սակայն Երևանով չեն սահմանափակվի: «Գյումրիում արդեն հայտարարել ենք, որ այնտեղ ևս աշխատանք ծավալենք»,-նշեց նա:

Միջոցառման շրջանակում կայացավ նաև ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների և աշակերտների Կրթական Պարգևի 15-րդ հոբելյանական մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սինոփսիս»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004 թվականից՝ որպես «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ: Այդ ժամանակվանից սկսած` Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն դարձել է Սինոփսիս ընկերության կարևորագույն մասնաճյուղերից մեկը, որը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ), կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են հարյուրավոր որակյալ ճարտարագետներ, և այն երկրում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի (ՌՍՀ) և Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Ընկերությունը հետևողականորեն խթանում է հասարակության հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ` հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին և աշակերտներին շնորհվող ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը, անցկացնելով երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթներ, ներգրավելով հասարակության ավելի լայն շրջանակներ բարեգործության և կամավորական աշխատանքների մեջ: Սինոփսիս Արմենիա ընկերությունը տեղակայված է Երևանում:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

 

Share