Բաժին. Բիզնես

Beeline գերարագ ինտերնետ` մինչև 100 Մբ/վ արագությամբ

Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ

Beeline-ն ավարտեց ընկերության պատմության մեջ ֆիքսված ցանցի ամենամեծ և նշանակալից  արդիականացումը: 2019 թվականի տաս ամիսների ընթացքում ընկերությունն աշխատել է Երևանում ինտերնետի արագությունը 50 անգամ բարձրացնելու ուղղությամբ:

Նախագիծը հաջողությամբ ավարտվեց նախատեսված ժամկետից շուտ, և այժմ Երևանի շուրջ մեկ միլիոն բնակիչ կարող է օգտվել Beeline գերարագ ինտերնետից մինչև 100 Մբ/վ արագությամբ: Ընդհանուր առմամբ, արդիականացման նախագծում ներգրավված է եղել Beeline-ի շուրջ 1000 աշխատակից, ովքեր կատարելագործել են բազմաթիվ սարքավորումներ և լրացուցիչ տեղադրել ավելի քան 500 կմ մալուխ: Beeline-ի Մոնիտորինգի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընկերության ղեկավարությունը հայտարարեց նախագծի ավարտի մասին:

«Այժմ մենք գտնվում ենք Մոնիտորինգի կենտրոնում, որտեղից Beeline-ի մասնագետները վերահսկում են մեր ամբողջ ցանցի աշխատանքը: Կարելի է ասել, որ մենք գտնվում ենք մեր ցանցի սրտում, և այս բոլոր լարերը, անոթների նման հարյուր հազարավոր ընտանիքների տրամադրում են ֆիքսված կապ և ինտերնետ: Շատ հաճելի է գիտակցել, որ մեր ցանցն ամեն վայրկյան բազմաթիվ մարդկանց անխափան շփման հնարավորություն է ընձեռում: Կրկնակի հաճելի է, որ այժմ այս ցանցը դարձավ մի քանի անգամ ավելի հզոր», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Լայնածավալ աշխատանքներ են տարվել. ավելի քան 500 կիլոմետր մալուխ է տեղադրվել Երևանում, մինչդեռ Հայաստանը հյուսիսից հարավ մոտ 360 կմ է: Այժմ մեր ցանցը բավարարում է ժամանակակից բոլոր պահանջներին և պատրաստ է տրամադրել մեր հաճախորդներին նոր և համարձակ լուծումներ», – ասում է Հայաստանում Beeline տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը:

Beeline-ն այս նախագծի ավարտին նվիրված ակցիա է անցկացնում. բոլոր այն հաճախորդները, ովքեր մինչև տարեվերջ կմիանան Combo փաթեթներից մեկին, անկախ սակագնային պլանից, կստանան ինտերնետ հասանելիություն մինչև 100 Մբ/վ արագությամբ:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին, կամ այցելելով Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակ։

 

Share