Categories: Բիզնես

Beeline. մինչև 100 Մբ/վ արագությամբ ինտերնետ և կապի ծառայությունների ամբողջ փաթեթ` ամսական 4000 դրամով

Beeline-ը գործարկել է բացառիկ COMBO 4 Special ծառայությունների փաթեթը: 4000 դրամ ամսավճարի դիմաց հաճախորդները կստանան ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբ/վ արագությամբ, 50 BeeTV ալիք, 033 կոդով նոր բջջային համար, ինչպես նաև ամսական 5 ԳԲ շարժական ինտերնետ, 50 րոպե զանգեր դեպի Հայաստանի այլ բջջային ցանցեր, անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում և Beeline ֆիքսված ցանցում 180 րոպե խոսելու հնարավորություն:

«Beeline-ը վերջերս կատարեց ֆիքսված ցանցի ամենամեծ և նշանակալից արդիականացումն ընկերության պատմության մեջ: Մեր ցանցը դարձել է շատ ավելի հզոր և մենք ուրախ ենք հաճախորդներին առաջարկել այնպիսի ծառայությունների փաթեթ, որն ուղղակի կոչված է փոխել մեր բաժանորդների կյանքը դեպի ավելի լավը: Մեր բացառիկ առաջարկից, որը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար, կարելի է օգտվել առանց երկարաժամկետ պայմանագրեր կնքելու, իսկ ծառայությունը անջատելու դեպքում որևէ տուգանք չի լինի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նոր ծառայությունների փաթեթը տրամադրվում է առանց որևէ պարտավորության, հաճախորդները կարող են ցանկացած պահին հրաժարվել ծառայությունից:

———–

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 30,346-ի (+526)

Հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած, 535-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

25 mins ago

ՊԵԿ. 2020թ. առաջին կիսամյակում հարկային եկամուտները նվազել են 4.56%-ով

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները 2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից…

58 mins ago

Կենտրոնական բանկ. խափանվել է ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդրների պատճառով խափանվել…

1 hour ago

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է ռեկորդային 182.6 մլրդ դոլարի

Աշխարհի խոշորագույն առցանց առևտրային հարթակ Amazon-ի բաժնետոմսերի գնի հերթական աճը ընկերության շուկայական կապիտալիզացիայի մակարդակը հասցրեց 1.54 տրլն դոլարի, ինչի արդյունքում,…

2 hours ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 09/07/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները հուլիսի 9-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 484.50 դրամ (+0.50…

2 hours ago

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 08/07/20

Նավթի գներն աճել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի…

3 hours ago

Վիվա-ՄՏՍ. առանձին տեղանքներում առկա են ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային…

15 hours ago

Ucom. Հոսանքի տատանման հետևանքով առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է

Ucom ընկերությունը հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած խափանման մասին. Սիրելի´ բաժանորդներ, Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած…

16 hours ago

Քանյե Ուեսթը` ԱՄՆ նախագահական ընտրությունների անկախ թեկնածու

Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը պատրաստվում Է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,…

17 hours ago