Բաժին. Բիզնես

Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանի Պրահա կատարած այցի վերաբերյալ

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցում է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, տարբեր շոկային իրավիճակներում քաղաքականության ճկունության հնարավորությունները, գնաճի նպատակի իրագործման հեռանկարը համաշխարհային տնտեսության զարգացումների համատեքստում։

Share