Բաժին. Բիզնես

Դիլիջանում կանցկացվի 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» տարածքում կազմակերպում է 7-րդ Բիզնես ինովացիոն ֆորումը (BIF 2019)՝ «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրով:

Բիզնես ինովացիոն ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների  և շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև կձևավորվի հետագա գործողությունների պլան:

BIF 2019-ի հիմնական թեմաներն են՝

– Թվայնացման եւ բարձր տեխնոլոգիական զարգացման պետական ռազմավարությունը,

– Էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը,

– Հայաստանում STEM կրթությունը՝ որպես արդյունաբերության զարգացման հիմք,

– Գիտության եւ նորարարությունների ներդրումային հնարավորությունները,

– Ռազմարդյունաբերության զարգացման ինովացիոն եղանակները:

Share