Բաժին. Բիզնես

Սամվել Կարապետյանը ձեռք է բերում Սևան-Հրազդան Կասկադը

Ռուսական «Коммерсант» պարբերականի հրապարակած տեղեկատվության համաձայն Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումը  ՌուսՀիդրոից ձեռք կբերի Սևան-Հրազդան Կասկադը:

Ըստ Կոմերսանտի՝ կասկադի արժեքը կարող է կազմել 173 միլիոն ռուբլի: Գնորդից պահանջվում է նաև մարել վարկերը: Փորձագետները կարծում են՝ գործարքը երկու կողմերին էլ ձեռնտու է, քանի որ «ՌուսՀիդրոն» ազատվելու է պարտքերից, իսկ Տաշիրն ընդլայնելու է իր ներկայությունը Հայաստան էներգետիկ ոլորտում:

Կոմերսանտի աղբյուրները նաև հայտնել են, որ ՌուսՀիդրոն պայմանավորվել է վաճառել Միջազգային էներգետիկ ընկերության 90%, որին պատկանում է Հայաստանում Սևան-Հրազդան Կասկադը, Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցներին: Գնորդը կլինի Հրազդանի էներգետիկ ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի ամենամեծ ՋԷԿ-ը՝ 1,11 ԳՎտ հզորությամբ:

ՌուսՀիդրոն Ինտեր ՌԱՕ-ից ՀԷԿ-երի կասկադը գնել է 2011 թվականին՝ 172.9 միլիոն ռուբլիով, վերջինս այն ստացել էր Ռուսաստանի ՌԱՕ ԵԷՍ-ի պառակտման արդյունքում: Այս գործարքի ավարտից հետո ռուսական ընկերությունների ակտիվում կմնա միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը:

Share