Բաժին. Բիզնես

Facebook-ը գործարկում է լուսանկարները Google արտահանելու հնարավորություն

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանց Facebook-ը գործարկել է դեպի Google Photo լուսանկարների արտահանման հնարավորություն։ Facebook-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործիքը դեռևս փորձարման փուլում է։ Այն առաջինը հասանելի կլինի իռլանդացի օգտատերերի համար, որտեղ գտնվում է Facebook-ի եվրոպական գրասենյակը։ Սոցիալական ցանցը հայտնել է, որ գործիքի համաշխարհային գործարկումը սպասվում է 2020թ. առաջին կեսին։

Նշվում է, որ ապագայում նկարների արտահանման գործառույթը կտարածվի նաև այլ հարթակների վրա։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share