Բաժին. Բիզնես

Beeline. երկարաձգվում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը

Beeline-ը հայտարարում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության երկարաձգման մասին: 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց բջջային կապի բոլոր կանխավճարային փաթեթների օգտատերերը մինչև 2020 թվականի մարտի 15-ը հնարավորություն ունեն ակտիվացնելու «Անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց ծավալի սահմանափակման:

«Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ինտերնետը դարձել է մարդկանց միջև կապի հաստատման ամենապահանջված ծառայությունը։ Եվ զարմանալի չէ, որ «Անսահմանափակ Ինտերնետ» գրավիչ առաջարկը շատ կարճ ժամանակահատվածում սիրվեց մեր բաժանորդների կողմից։ Beeline-ը երկարաձգում է առաջարկի ժամկետները՝ բաժանորդներին տրամադրելով ավելի շատ հնարավորություններ», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով: Փաթեթը ժամկետի ավարտից հետո ավտոմատ կերպով չի ակտիվանում, կրկին միացման համար անհրաժեշտ է հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը։ Ծառայությունը նախատեսված չէ շարժական ինտերնետի սակագնային փաթեթների համար։ Նորացված պայմաններին մանրամասն ծանոթացեք այստեղ։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում

 

Share