Բաժին. Բիզնես

Կոլեկտիվ պայմանագիրը պահպանեց ԱՐՄԵՆԱԼ-ի սոցիալական երաշխիքները

ԱՐՄԵՆԱԼ-ի ընդհանուր գործարանային համաժողովը վավերացրեց 2020-2022 թթ. կոլեկտիվ պայմանագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը և արհմիութենական կազմակերպության նախագահ Գայանե Բրուտյանը:

Նախորդ կոլեկտիվ պայամանագրի կատարման հաշվետվության մեջ նշված է, որ 2017-2019 թթ. անցած եռամյակում բարձրացել է արտադրական  ստորաբաժանումների աշխատողների վարձատրությունը, հանրապետության հանգստի առողջարանային  հաստատությունների արտոնյալ ուղեգրեր են հատկացվել: Գործատուի հաշվին գործարանի ողջ անձնակազմի համար հատուցվել է շուրջօրյա տաք սնունդը, ամեն կես տարին մեկ ինդեքսավորվել է աշխատավարձը, կանոնավոր իրականացվել են բուժզննումներ: Նոր պայմանագիրը երաշխավորում է բոլոր սոցիալական վճարումների և արտոնությունների պահպանումը հիմնական արտադրական ցուցանիշերի կատարման դեպքում:

Համաժողովին ներկա լեռնաագործների և մետաղագործների հանրապետական արհմիության նախագահ Էդուարդ Փահլևանյանը տեղեկացրեց, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության վերջերս կայացած տարածքային խորհրդաժողովում ԱՐՄԵՆԱԼ-ն առաջատար է ճանաչվել լեռնամետաղագործության բնագավառում սոցիալական ուղղվածության ցուցանիշով:

Share