Բաժին. Բիզնես

Երևանի կոնյակի գործարանի կողմից թողարկված ARARAT Apricot-ը Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մրցույթում արժանացել է մրցանակի

Նոյեմբերի 13-ից 20-ը Մոսկվայում տեղի ունեցավ XXIII Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված մրցույթը: ARARAT Apricot ալկոհոլային խմիչքը ստացել է ոսկե մեդալ «ալկոհոլային խմիչքներ» անվանակարգում:

Մրցույթին ներկայացված էին գինիներ և թունդ ալկոհոլային խմիչքներ մի շարք երկրներից՝ այդ թվում Արգենտինայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից: Մրցույթի միջազգային հանձնաժողովն ուսումնասիրել էր շուրջ 340 նմուշ՝ իրենց անվանակարգերում ընտրելով լավագույններին:

Իր շարքի մեջ բացառիկ ARARAT Apricot-ն ավանդույթնների և վարպետության նոր արևային բեկումն է: ARARAT Apricot-ը ստեղծված է 6 տարվա հնացման ARARAT կոնյակի հիմքով, որի օրգանոլեպտիկ հարստությունը լրացված է ծիրանի նուրբ համով: Համային նոր չափանիշ սահմանող 35% թնդությամբ ARARAT Apricot-ն ունի անսպասելիորեն փափուկ համ, որտեղ կոնյակի ավանդական օրգանոլեպտիկ հատկանիշները նրբագեղորեն զարդարված են ծիրանի երանգներով:

Share