Բաժին. Բիզնես

Ռուբեն Վարդանյանն դասախոսությամբ է հանդես եկել ՀՊՏՀ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, հայ գործարար Ռուբեն Վարդանյանն այսօր դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Հյուրին ներկայացրել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումը ՀՊՏՀ-ականների համար սպասված է, ապա արժևորելով Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, մասնավորապես կրթական նախաձեռնությունները:

Ռուբեն Վարդանյանի ելույթը նվիրված էր նրան, թե ինչպես 21-րդ դարում պլանավորել սեփական կյանքը հետագա 20 տարվա կտրվածքով (Как в XXI веке планировать свою жизнь на 20 лет вперёд): Բանախոսությունը ուսուցանող էր, բազմաբովանդակ, հայրենասիրության, մարդասիրության, գիտելիքի ու կրթության մասին:

Բանախոսությունը լսարանի հետ անկեղծ զրույց էր՝ տեղեկատվական դարաշրջանի մարտահրավերների պարագայում մրցունակ լինելու, նորարարական գաղափարներ իրագործելու ճանապարհին խոչընդոտներ հաղթահարելու, փոփոխություններից չվախենալու, փոքր ու զարգացող երկրում կայանալու, ապագայի տեսլականն ուրվագծելու մասին:

Հանդիպման երկրորդ հատվածը հարց ու պատասխան էր. անվանի գործարարը պատասխանել է լսարանի հարցերին:  «21-րդ դարում մենք ունենք հնարավորություն ընտրելու, և դա ֆանտաստիկ է»,- հանդիպումը եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:

Share