Բաժին. Բիզնես

«Ներուժ»-ում պարգևատրվեցին տեխնոլոգիական ներուժի համար

Ընթացիկ շաբաթում գեղատեսիլ Դիլիջանը Հայաստանում էր համախմբել տեղացի և սփյուռքահայ ստարտափերներին։ Նրանցից շատերը հայրենիքում են գտնվում առաջին անգամ, բայց դեմ չեն սեփական ներուժը միավորել հայրենականին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը հնարավորություն է տալիս արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածել։

Շաբաթվա վերջում միջազգային ժյուրին 47 ստարտափից ընտրեց լավագույն գաղափարներն ու լուծումները։ Նրանց մեջ կան թե առայժմ գաղափարի փուլում գտնվող ստարտափներ, թե արդեն գործարկվածներ։

Share