Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. «Որակի նշան 2019» մրցանակ՝ hեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը նպաստելու համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի՝ «Հեռահաղորդակցության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու, նորագույն տեխնոլոգիաների, նոր ստարտափերին, գաղափարներին աջակցելու համար» անվանակարգում:

2019 թվականի ընթացքում որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած մասնագետներն ու ընկերություններն ընտրվել են՝ հիմք ընդունելով հետազոտությունների, սոցիոլոգիական հարցումների, ինչպես նաև՝ հանրության ու սպառողների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

«Որակի նշան 2019» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում:

Մասնագետների ու ընկերությունների ընտրությունն ու մրցանակաբաշխությունը իրականացվել են «Որակի նշան» ընկերության կողմից:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share