Բաժին. Բիզնես

Արդիականացման աշխատանքներ՝ մետորպոլիտենում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի թողունակության բարձրացման ու հնարավորությունների ընդլայնման նպատակով

Երևանի մետրոպոլիտենի կայարանների ստորգետնյա տարածքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի թողունակության բարձրացման ու հնարավորությունների ընդլայնման նպատակով, դեկտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում, իրականացնելու են ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ:

Վերը նշված աշխատանքներով պայմանավորված՝ առանձին կայարաններում կարող են տեղի ունենալ ձայնային, կարճ հաղորդագրությունների ու տվյալների փոխանցման ծառայությունների հապաղումներ կամ ընդհատումներ:

Բաժանորդներին անհարմարություններից հնարավորին զերծ պահելու նպատակով, աշխատանքները հիմնականում կիրականացվեն ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամերին, մետրոպոլիտենի աշխատանքային օրվա ավարտից հետո:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կանխավ հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար:

Share