Բաժին. Բիզնես

ՀԿԵ և «Ապավեն» ընկերությունները ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիրը

Տեղական արտադրանքի արտահանումը խթանելու, երկաթուղի բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավման նպատակով՝  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն և Հայաստանի խոշոր տրանսպորտային «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը դեկտեմբերի 27-ին ստորագրեցին 2020 թվականին համագործակցության մասին համաձայնագիրը։

Փաստաթուղթը նախատեսում է երկաթուղային տրանսպորտի միջոցով փոխադրվող պղնձի խտանյութի արտահանման ավելացում 16,7%-ով՝ մինչև 210 հազար տոննա։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share