Բաժին. Բիզնես

Հրավեր՝ ստարտափներին. Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհների մրցույթ

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, բարձր տեխնոլոգիաների ոլոորտում նոր գաղափարներ ունեցող սկսնակ թիմերին (startups), տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» մրցույթին:

Մրցույթի նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով նորարար գաղափարների կյանքի կոչմանը և բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի զարգացմանը:

Մրցույթին կարող են մասնակցել նորարարական գաղափարներ ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող թիմերը, մասնավորապես՝

1)   Տեղեկատվական տեխնոլոգիաներ

2)   Արհեստական բանականություն

3)   Տվյալագիտություն

4)   Կիբեռանվտանգություն

5)   Քվանտային համակարգեր

6)   Նանոտեխնոլոգիաներ

7)   Ռոբոտաշինություն

8)   Իրերի ինտերնետ

9)   Կապի ժամանակակից տեխնոլոգիաներ

10) Օպտիկա-լազերային տեխնոլոգիաներ

11) Ռադիոէլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա

12) Բիոինժեներական տեխնոլոգիաներ

13) ԴՆԹ հաջորդականացում

14) Գերհաղորդիչներ

15) Էներգիայի ստացման այլընտրանքային տեխնոլոգիաներ

16) Էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաներ

17) Բարձր ճշտության արտադրական տեխնոլոգիաներ

18) Բլոկչեյն տեխնոլոգիաներ

19) Ավիատիեզերական տեխնոլոգիաներ և այլ ոլորտներում:

Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/P854LuGAg7gURerZ6

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020թ. հունվարի 13-ն է, ժամը 15:00, վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերին ընթացք չի տրվելու:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և դրա հիմնական պահանջները (մասնակցության ուղեցույցը և դիմելու համար անհրաժեշտ պայմանները) ներկայացված են հետևյալ հղմամբ http://www.bsc.am/page_files/images/News_2020/BSC-Idea-Business/BSC_HTI_Guide.pdf

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share