Բաժին. Բիզնես

«Վերլուծական քիմիայի հիմնական դրույթները» թեմայով դասընթաց՝ Թեղուտ ՓԲԸ-ում

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը վերապատրաստման դասընթացով այցելել էր «Թեղուտ» ՓԲԸ:

«Վերլուծական քիմիայի հիմնական դրույթները» մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին անալիտիկ վարչության 15 աշխատակից:

Շնորհավորում ենք ավարտական քննությունները հանձնած և վկայագրեր ստացած մեր աշխատակիցներին:

Share