Բաժին. Բիզնես

4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը

Ամանորի նախաշեմին` 2019թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2020թ. հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է ավելի քան կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինտերնետից օգտվելիս` բաժանորդները նախապատվությունը տվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցին, որի արդյունքում LTE թրաֆիկը գրանցել է քառապատիկ  աճ: Մասնավորապես, ռեկորդային է եղել Երևանի տարածքում 4G/LTE թրաֆիկի մասնաբաժինը, որն ընդհանուր ինտերնետ թրաֆիկում կազմել է 72%:

Ամանորի նախաշեմին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին և 2020թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 69 մլն րոպե, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է շուրջ 3% աճ: Նշված օրերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է շուրջ 8.3 մլն կարճ հաղորդագրություն՝ ապահովելով շուրջ 11% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Տարեցտարի բաժանորդները նախընտրում են տոնական շնորհավորանքները միմյանց ուղղել մեսինջերների միջոցով, և 2019թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2020թ. հունվարի 1-ին, մեսինջերների միջոցով միմյանց հետ շփվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցել է 500 հազարը:

2019 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2019-ի վերջի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 1070 բազային կայան: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 78.3%-ին:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share