Բաժին. Բիզնես

Panasonic PASS-Premium կարգավիճակի շնորհումը «Զիգզագ» սպասարկման կենտրոնին

2020 թվականին լրանում է «Զիգզագ» ընկերության գործունեության 25 տարին, և Panasonic PASS-Premium կարգավիճակի ստացումը առաջին անակնկալներից էր, որ Զիգզագը ներկայացրեց հաճախորդներին իր հոբելյանական տարեմուտին։ Հունվարի 15-ին տեղի ունեցավ Panasonic PASS-Premium կարգավիճակի շնորհումը «Զիգզագ» սպասարկման կենտրոնին։

Կարգավիճակի շնորհումը արդյունք է «Զիգզագ» սպասարկման կենտրոնի և Panasonic ընկերության միջև 1997թ-ից շարունակվող պաշտոնական և համապարփակ համագործակցության շրջանակներում սպասարկման կենտրոնի ցուցաբերած բարձր պրոֆեսինալիզմի և սպասարկման ոլորտում ցուցաբերած լավագույն ցուցանիշների: Նոր կարգավիճակը կապահովի Panasonic-ի էլ ավելի բարձր երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման որակ Հայաստանում։

Panasonic-ը հիմադրվել է 1918 թվականին, և ավելի քան մեկ դար գործունեության ընթացքում ընկերությունը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին․ այն է՝ դարձնել մարդկանց կյանքը վառ և ավելի հարմարավետ։ Ներկայումս ընկերությունը հանդիսանում է կենցաղային և էլէկտրոնային տեխնիկա արտադրող առաջատարներից մեկն աշխարհում, որի արտադրանքը ասոցացվում է

«ճապոնական որակ» հասկացության հետ։ Զիգզագում վաճառվող արտադրանքի ամբողջ տեսականու համար Panasonic-ը տրամադրում է երեք տարի պաշտոնական երաշխիք։

Panasonic ընկերությունը ներկայանում է սպասարկման 4 կարգավիճակով, որոնցից ամենաբարձրը հանդիսանում է PASS-Premium-ը։ Չարենցի 25 հասցեում գործող «Զիգզագ» սպասարկման կենտրոնում առանձնացված է բրենդավորված հատված բացառապես Panasonic տեխնիկայի սպասարկման համար։ Այստեղ սպառողները կարող են ստանալ պրեմիում դասի սպասարկում, մասնագիտական խորհրդատվություն և ձեռք բերել անհրաժեշտ աքսեսուարներ։

PASS-Premium կարգավիճակ ունեցող սպասարկման կենտրոնին Panasonic –ի կողմից ներկայացվում են ամենաբարձր և խիստ պահանջները։ Այդ իսկ պատճառով, «Զիգզագ» սպասարկման կենտրոնի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում և սերտիֆիկացվում են են Panasonic-ի կողմից։ 

Panasonic PASS-Premium կարգավիճակի շնորհման արարողությանը Panasonic և «Զիգզագ» ընկերությունների ներկայացուցիչները կտրեցին կարմիր ժապավենը, պատմեցին PASS-Premium-ի առավելությունների մասին, ինչպես նաև անցկացրեցին զվարճալի խաղ, որի ժամանակ մասնակիցները մրցեցին Panasonic -ի մասին իրենց գիտելիքներով։

«Զիգզագ» ընկերությունը հիմադրվել է 1995 թվականին՝ հանդիսանալով պաշտոնական արտադրության կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի առաջին ներմուծող և վաճառող ընկերությունը Հայաստանում։ Այսօր Զիգզագն ունի թվով 10 վաճառասրահ, այդ թվում՝ մոբայլ և IT սարքավորումների մասնագիտացված «Զիգզագ Անտենա» ցանց, համաշխարհային հայտնի արտադրողների կողմից հավատարմագրված սպասարկման կենտրոն, 280 աշխատակից և սպառողին ներկայացնում է ավելի քան 300 ապրանքանիշի շուրջ 9000 ապրանքատեսակ:

Share