Բաժին. Բիզնես

Apple-ը ռեկորդային հասույթ և շահույթ է գրանցել

Apple-ի եռամսյակային հասույթն ավելացել Է 9%-ով՝ արձանագրելով ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը՝ 91,8 մլրդ դոլար: Այս մասին ասված է ընկերության կողմից հրապարակված եռամսյակային հաշվետվության մեջ։

Հաշվետու ժամանակաշրջանը 2020 ֆինանսական տարվա առաջին եռամսյակն Է, որը լրացել Է 2019 թվականի դեկտեմբերի 28-ին: «Մենք հիացմունքով զեկուցում ենք եռամսյակային ամենամեծ հասույթի մասին, որի ձեռքբերմանը նպաստել Է iPhone 11 եւ iPhone 11 Pro մոդելների մեր սմարթֆոնների, ինչպես նաեւ ծառայությունների ու աքսեսուարների պահանջարկի հզոր աճը»,- նշել Է ընկերության ղեկավար Թիմ Քուկը:

Եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել Է 22,2 մլրդ դոլար՝ նույնպես հասնելով ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share