Բաժին. Բիզնես

Facebook սոցիալական ցանցը 2.5 մլրդ օգտատեր ունի

Facebook սոցիալական ցանցից կանոնավոր կերպով օգտվող մարդկանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել Է 8 տոկոսով եւ հասել Է 2,5 միլիարդի: Այդ մասին վկայում Է Facebook ընկերության (որին պատկանում Է համանուն ցանցը) կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել Է հունվարի 29-ին:

Վերը նշված ցուցանիշն արտացոլում Է նրանց թիվը, ովքեր սոցցանց են մտնում ոչ պակաս , քան ամիսը մեկ անգամ: Ընկերության գնահատումների համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին Facebook-ից օրական թեկուզ մեկ անգամ օգտվել Է 1,66 մլրդ մարդ:

Այդ ցուցանիշը տարվա ընթացքում աճել Է 9 տոկոսով: Facebook-ի հասույթն անցյալ տարի կազմել Է 70,697 մլրդ դոլար՝ 2018 թվականի համեմատությամբ ավելանալով 27 տոկոսով: Նույն ժամանակաշրջանում ընկերության զուտ շահույթը, ընդհակառակը, նվազել Է 16 տոկոսով՝ 22,112 մլրդ դոլարից մինչեւ 18,485 մլրդ դոլար: Գովազդից եկամուտներն աճել են 27 տոկոսով՝ 55,013 մլրդ դոլարից մինչեւ 69,655 մլրդ դոլար:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share