Բաժին. Բիզնես

Beeline-ը կնվիրի Samsung A10 սմարթֆոն Samsung-ի ֆլագմաններ գնորդներին

Beeline-ը հայտարարում է նոր ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև մարտի 15-ը, ձեռք բերելով Samsung Galaxy S10e, S10, S10+ կամ Samsung Note 10, Note 10+ սմարթֆոններից  մեկը, հաճախորդները նվեր կստանան Samsung Galaxy A10 սմարթֆոնը։

«Մեր հաճախորդները հնարավորություն ստացան ձեռք բերել հզոր սմարթֆոն և նվեր ստանալ երկրորդը: Շտապեք ուրախություն պարգևել ձեզ և ձեր մտերիմներին։ Վստահ եմ, որ այս սմարթֆոններից յուրաքանչյուրը ցանկացած առիթի լավ նվեր կդառնա», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Samsung Galaxy A10-ը ունի՝ 13 մեգապիքսել տեսախցիկ, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share