Բաժին. Բիզնես

Գեղամ Գևորգյան․ դեռևս ուսումնասիրում ենք Յուքոմի կողմից ՎԵՈՆ Արմենիան գնելու գործարքի հնարավորությունը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրում է Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության (NASDAQ և Euronext Ամստերդամ) հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) գնելու վերաբերյալ գործարքի հնարավորությունը:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Այս պահին ուսումնասիրություն է իրականացվում: Ընդամենը օրեր առաջ մեր առաջին նիստն էր: Տեղեկատվություն ենք հավաքագրում, որպեսզի հասկանանք, թե հնարավոր շուկաներում ինչ է կատարվելու: Այդ շուկաներն են՝ ամրակցված կապը, ինտերնետը, շարժական ինտերնետը, բջջային կապը, հեռուստատեսության վերահեռարձակման իրավունքը: Շուկաներն առանձին-առանձին նայելու ենք և ամբողջական պատկեր ենք ներկայացնելու: Եթե տեսնենք, որ կլինի խնդիր շուկայի տնտեսական մրցակցության առումով, ապա մեր դատողությունները կլինեն, եթե կտեսնենք, որ խնդիր չկա, կասենք՝ խնդիր չկա»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական «Յուքոմ» ՓԲ ընկերությունը հաստատել է կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հետ (NASDAQ և Euronext Ամստերդամ)` վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) վաճառելու հնարավոր գործարքի վերաբերյալ ներկայումս քննարկումներ վարելու փաստը:

Share