Բաժին. Բիզնես

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի "ExpoElectronica" ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ս.թ. ապրիլի 14-ից 16-ը կայանալիք  “ExpoElectronica” ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և  հավաքածուների ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:  

Ցուցահանդեսի թեմաների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք անցնել հետևալ հղումով․ www.expoelectronica.ru

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը մասնակցելու է վերոնշյալ ցուցահանդեսին և թույլ կտա պատվիրակության կազմում ընդգրկված ընկերություններին (7 ընկերություն) ներկայանալ վերը նշված ցուցահանդեսին ՛՛Armenia՛՛ միասնական տաղավարով: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ապահովելու է յուրաքանչյուր ընկերությունից մեկ ներկայացուցչի գիշերակացը և տաղավարում ներկայացվածությունը, մնացյալ ծախսերը կհոգան ընտրված ընկերությունները:

Հայտադիմումները լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով․ ExpoElectronica Application Form

Հայտադիմումների լրացման վերջնաժամկետն է ս․թ․ մարտի 16֊ը:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին՝ info@hti.am  կամ զանգահարել՝ +374 10 59 00 91:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share