Բաժին. Բիզնես

ԴՈՒ ԿԱՐԱՍ. սոցիալական գովազդ, որի կողքով անտարբեր անցնել հնարավոր չէ. տեսանյութ

Կարաս գրուպը 2020-ը սկսեց «Սահմանն իմ հոգում» բարեգործական նախաձեռնությամբ, որի շրջանակում հավաքված միջոցներով սահմանապահ դիրքեր տեղափոխվեցին համեղ անակնկալներ, իսկ ավելի քան 10․000 զինծառայողի մատուցվեց տոնական խորոված:

Հաջորդիվ Կարաս ազգային սննդի ցանցը սկսեց «Դու կարաս» սոցիալական արշավը։

«Դու կարաս» շարքը վաճառքի նպատակ չի հետապնդում,  նպատակ ունի ընկերության անվանումը՝ «Կարաս»-ը զուգադրել «կարող ես»-ի խոսակացական ձևի հետ ու մոտիվացիոն արշավ կազմակերպել։ Օգնության հասավ բառախաղը։ Բառախաղը մարքեթինգում ընդունված բավականին հաջողված հնարաք է։

Կարաս գրուպի մարքեթինգային բաժնի ղեկավար Մարիամ Բլեյանի հետ զրուցել ենք «Դու կարաս» սոցիալական արշավի մասին, որն անտարբեր չի թողել մեր համաքաղաքացիներին ու սոցցանցերի օգտատերերին։

 

Share