Բաժին. Բիզնես

Ryanair-ը մինչև ապրիլի 8-ը դադարեցնում է բոլոր չվերթները Երևանից դեպի Իտալիա

Ryanair ընկերությունը, հետևելով Իտալիայի կառավարության երկիրը փակելու որոշմանը, դադարեցնում է բոլոր չվերթները Երևանից դեպի Իտալիա և հետադարձ, մինչև ապրիլի 8-ը:

«Բոլոր այն ուղևորները, որոնց վրա կազդի այս որոշումը, կտեղեկացվեն էլեկտորնային նամակով: Ուղևորները՝ որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան անվճար փոխել իրենց տոմսը ավելի վաղ գործող չվերթով, որոնք կգործեն մինչև մարտի 13-ի կեսգիշեր:

Այն ուղևորները, որոնց չվերթները չի կատարվի, կարող են դիմել գնի ամբողջան վերադարձի համար կամ կարող են ստանալ գումարը կանխավճարի տեսքով իրենց հաշվի վրա, որը կկարողանան օգտագործել այլ Ryanairի չվերթների տոմսերի գնելու համար՝ 12 ամսվա ընթացքում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Share