Բաժին. Բիզնես

Վտանգավոր անտառային հրդեհը կասեցվել է Թեղուտի աշխատակիցների շնորհիվ

Օրերս «Թեղուտ» ՓԲԸ բացհանքի հարակից տարածքում բռնկվել էր անտառային հրդեհ, որը հաջողվել է մարել ընկերության աշխատակիցների հմուտ գործողությունների շնորհիվ:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած աշխատակիցներին, որոնք, չնայած տիրող իրավիճակին, շարունակում են իրականացնել հանրօգուտ աշխատանք.

1.Վարուժան Բոշյան

2.Արման Իսրայելյան

3.Հայկ Քոչինյան

4.Արկադի Բաղրամյան

5.Կարեն Մամաջանյան

6.Սամվել Շախկուլյան

7.Գագիկ Ավագյան

P.S. «Թեղուտ» ՓԲԸ, մշտապես կարևորելով իր աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները, իսկ այս դժվարին օրերին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի (կորոնավիրուսի) պանդեմիա է (Պանդեմիա է կոչվում ուժեղ համաճարակը, երբ վարակիչ հիվանդությունը տարածվում է որևէ երկրի ողջ տարածքում, հարևան երկրներում, որոշ դեպքերում՝ աշխարհի բազմաթիվ պետություններում) հայտարարել աշխարհում, հորդորում ենք բոլորին հետևել COVID-19-ի (կորոնավիրուսից) պաշտպանվելու խորհուրդներին:

Share