
Աշխարհի ամենահարուստների բազմամիլիարդանոց կորուստները
Անցյալ շաբաթը, որը սկսվեց նավթի գնանկմամբ, ավարտվեց ԱՄՆ-ի և Եվրոպայի ֆոնդային շուկաների արձագանքով: Շաբաթվա ամենամեծ կորուստները կրած միլիարդատերերի շարքում են Իլոն Մասկը, Լուի Վիտոնի սեփականատերը և Սթիվ Ջոբսի այրին:
Մեկ շաբաթում աշխարհի 10 միլիարդատերերի ունեցվածքը նվազեց 76,4 մլրդ դոլարով:
30 տարվա ընթացքում ամենավատ օրն էր այս շաբաթվա հինգշաբթին. աշխարհի 20 մեծահարուստների ունեցվածքը 78 մլրդ դոլարով պակասեց:
Ֆրանսիացի Առնո Բեռնարը (LVMH) շաբաթվա ընթացքում ամենամեծ կորուստները կրող գործարարն է: Մարտի 13-ին նրա ունեցվածքը պակասեց 14 մլրդ դոլարով՝ հասնելով 84,6 մլրդ դոլարի:
Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոյի (Kering` Saint Laurent, Gucci) կորուստը գնահատվում է 5,9 մլրդ դոլար:
Լեոնարդո դել Վեկիոյի (Luxottica) կարողությունն այժմ կազմում է 17,3 մլրդ դոլար: Շաբաթվա ընթացքում նա կորցրել է 4,9 մլրդ դոլար: Նրա գրասենյակը Միլանում է, բայց փակվել է կորոնավիրուսի պատճառով:
COVID-19-ը տարածվել է աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Անտարկտիդայի: Այժմ աշխարհում առավել քան 144 հազար վարակակիր կա, գրանցվել է կորոնավիրուսից ծագած առավել քանի 5000 մահվան դեպք:
Իսպանացի միլիարդատեր Ամասիո Օրտեգան (Zara) կորցրել է 12,8 մլրդ դոլար: Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 57,5 մլրդ դոլար:
Աշխարհի ամենահարուստ կնոջ՝ Ֆրանսուա Բետանկուր Մայերսի (L’Oréal) ունեցվածքը նվազել է 8,9 մլրդ դոլարով՝ ներկայումս գնահատվելով 48,3 մլրդ դոլար:
Աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Ջոզեֆ Բեզոսը, թեև նրա ունեցվածքն ընթացիկ շաբաթում նվազել է 6,4 մլրդ դոլարով՝ հասնելով 110,5 մլրդ դոլարի:
Իլոն Մասկը մարտի 6-ին իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր՝ կորոնավիրուսով պայմանավորված խուճապը հիմարություն է: Շաբաթվա ընթացքում վիրուսն ու խուճապը զգալիորեն տարածվեց նաև Միացյալ նահանգներում, արդյունքում՝ Tesla-ի բաժնետոմսերը նվազեցին 22 տոկոսով: Այսպիսով, Մասկի ունեցվածքը նվազեց շուրջ 18 տոկոսով: Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 31,1 մլրդ դոլար: Այդուհանդերձ, նա էլի չի անհանգստանում. աշխատակիցներին ասել է, որ ավելի հավանական է նրանք ավտովթարից մահանան, քան կորոնավիրուսից:
Եթե ֆոնդային շուկան շարունակի անկում գրանցել, Մասկը կարող է կորցնել իր 346 մլն դոլար բոնուսն, ինչը կախված է Tesla-ի բաժնետոմսերի գնից: Միլիարդատերն, ինչ խոսք, կարող է խուճապը հիմարություն համարել, բայց ներդրողներն այդպես չեն կարծում:
10:50 17/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.50 |
AMD / EUR | 408.00 | 415.00 |
AMD / RUR | 6.55 | 6.80 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս