Բաժին. Բիզնես

Թեղուտ ՓԲԸ-ն հնարավորինս անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի

Թեղուտ ընկերությունը հայտարարություն է տարածել՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ընկերության աշխատանքների կազմակերպման մասին։

«Այս դժվարին օրերին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի (կորոնավիրուսի) պանդեմիա է հայտարարել աշխարհում, «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը, ի դեմս Գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի և Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի՝ մշտապես կարևորելով Ընկերության աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, հորդորում է բոլորին հնարավորինս անցնել հեռահար աշխատանքային ռեժիմի՝ համաճարակային վարակի հնարավոր տարածումը կանխարգելու նպատակով և մշտապես հետևել COVID-19-ի (կորոնավիրուսից) պաշտպանվելու խորհուրդներին:

Եղե՛ք առողջ:

P.S. Իսկ վերջին օրերին «Թեղուտ» ՓԲԸ անունը հերթական անգամ շահարկող չարախոսներին, չստուգված ասեկոսներ և ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների ներկայացուցիչներին հերթական անգամ հորդորում ենք զերծ մնալ դատարկաբանություններից և ջանքերն ուղղել հանրօգուտ և պետականաստեղծ գործերի իրականացմանը», – ասված է հայտարարության մեջ:

Share