Թեղուտ ՓԲԸ հայտարարությունը՝ որոշ լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվության մասին։
Հարգելի հայրենակիցներ,
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ փորձում են ասեկոսներ և ապատեղեկատվություն տարածելով շահարկել «Թեղուտ» ՓԲԸ անունը, ինչն անթույլատրելի ենք համարում:
Հանրությանը հնարավոր սադրանքների ենթարկելու ցանկացած փորձ փարատելու նպատակով տեղեկացնում ենք, որ «Թեղուտ» ՓԲԸ վերագործարկված է և աշխատում է բնականոն ռեժիմով:
Նշենք նաև, որ այս դժվարին օրերին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի (կորոնավիրուսի) պանդեմիա է հայտարարել աշխարհում և «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունն՝ ի դեմս Գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի և Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի, կարևորելով Ընկերության աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, հորդորել է աշխատողներին հնարավորինս անցնել հեռահար աշխատանքային ռեժիմի (վերաբերվում է այն ստորաբաժանումներին, որոնք ունեն ժամանակավոր հեռահար աշխատելու հնարավորություն)՝ համաճարակային վարակի հնարավոր տարածումը կանխարգելու նպատակով:
«Թեղուտ» ՓԲԸ անունից հերթական անգամ հորդորում ենք ապատեղեկատվություն տարածող անձանց և լրատվամիջոցների ներկայացուցիչներին զերծ մնալ դատարկաբանություններից և իրենց բազում ջանքերն ուղղել հանրօգուտ գործերի իրականացմանը:
Առողջություն բոլորին:
Թեղուտ ՓԲԸ