Categories: Բիզնես

Վրաստանում վնասվել են Հայաստանի ինտերնետ հասանելիություն ապահովող հիմնական և պահուստային կապուղիները

Հարգելի բաժանորդներ,

Այսօր ժամը 13:00 սահմաններում Վրաստանում` Գորի-Զեստաֆոնի բնակավայրերի միջակայքում, տեղի է ունեցել կապուղիների վթար, որի հետևանքով վնասվել է Հայաստանի ինտերնետ հասանելիության զգալի մասը ապահովող հիմնական մայր կապուղին: Վթարը Հայաստանի օգտատերերի համար գրեթե աննկատ է եղել, քանի որ պահուստային կապուղիներով անմիջապես հնարավոր է եղել կարգավորել իրավիճակը: Սակայն 17:15-ի սահմաններում Թբիլիսիում տեղի է ունեցել նույն պահուստային ինտերնետ կապուղու վթար, որի պատճառով, փաստորեն, Հայաստանի ինտերնետ հասանելիությունը Վրաստանի վրայով մեծ մասով ընդհատվել է: Շուրջ մեկ ժամվա համատեղ աշխատանքից հետո հայ և վրացի մասնագետներին հաջողվել է վերականգնել ռեզերվային կապուղին և Հայաստանը այժմ սնվում է ինտերնետի այս ռեզերվային աղբյուրից:

Վրաստանի մասնագետները հայտնում են, որ մայր կապուղին կվերականգնվի 23:00 սահմաններում:

Ինչպես նշեցինք, այժմ ընկերության ցանցը սնվում է ռեզերվային կապուղիներից, որոնց թողունակությունը թույլ է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից սովորական ռեժիմով: Իհարկե, վթարի ազդեցությունը այսքան նկատելի չէր լինի, եթե վերջին օրերին, արտակարգ դրության հետ պայմանավորված, չգրանցվեր ինտերնետի օգտագործման շեշտակի աճ:

Արտակարգ դրության այս պայմաններում Ucom ընկերությունը քաջ գիտակցում է` ինչ կարևոր դեր ունի ինտերնետը, և հավաստիացնում է, որ կանի իրենից կախված ամեն ինչ ինտերնետ հասանելիությունը անխափան պահելու համար: Նոր տեղեկատվություն ունենալու դեպքում ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ:

Յուքոմ ՓԲԸ

Share

Տավուշի մարզում բացվեց Հայփոստի նորացված մոդելի  բաժանմունք

«Հայփոստ»-ը սկսում է զարգացման նոր ընդգրկուն ծրագիր սահմանամերձ գյուղերում:  Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ «Հայփոստ» ընկերության կոնցեպտուալ…

2 hours ago

Նիկոլ Փաշինյան. Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող…

2 hours ago

ՀԲԸՄ-ն հատուկ հիմնադրամ՝ Հանուն Lիբանանի. արդեն իսկ հանգանակվել է ավելի քան 2 մլն դոլար

Գրեթե մեկ շաբաթ առաջ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունից անմիջապես հետո ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը աշխարհի բոլոր ծագերում անհապաղ հանգանակության կոչեր…

2 hours ago

ԱԱԾ նախկին ղեկավարը նշանակվել է Հայկական Ատոմակայանի տնօրեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։ «ՀԱԷԿ-ը…

4 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 12/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

4 hours ago

ՊԵԿ. Petekamutner.am կայքում գործարկվել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ

Հարկ վճարողների հարցերի պատասխանները` Petekamutner.am կայքում Պետական եկամուտների կոմիտեն Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ Հարկ…

6 hours ago

Ֆինանսների նախարարություն. 2018 թվականին տնտեսվել և ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 113 մլն դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունում ընդհանուր առմամբ իրականացված օպտիմալացման աշխատանքների արդյունքում 2018 թվականին տնտեսվել և ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 113 մլն…

6 hours ago

Աշնանացան ցորենի պետական աջակցության ծրագիր․ ի՞նչ ակնկալել

«Սպառողի Իրավունք» հաղորդաշարի հյուրն է Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության…

6 hours ago

Օտարերկրացիները կկարողանան ժամանել Հայաստան, հավաքների արգելքը վերացվում է, թույլատրվում են հարսանիքներ՝ մինչև 40 հոգով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգում ներառված հարցերի քննարկումը՝…

6 hours ago