Բաժին. Բիզնես

Հայտնի է դարձել iPhone SE 2020-ի վաճառքի հանման ամսաթիվը

Չինական jd.com առցանց խանութում հայտնվել է iPhone SE 2020 հասանելի դասի սմարթֆոնի պաշտոնական էջը։ Էջում հայտնվում է, որ սմարթֆոնը վաճառքի կհայտնվի մայիսի 10-ից։ Apple կորպորացիան iPhone SE 2020-ը ներկայացնելու է ապրիլի 15-ին։

Նշենք նաև, որ սմարթֆոնի արտաքինը նման է լինելու iPhone 8-ին, այն զինված է լինելու Apple A13 պրոցեսորով։ Ներքին հիշողությունը լինելու է 64/128/256 ԳԲ, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 3ԳԲ։ Սմարթֆոնի գնի ներքին շեմը կազմելու է 400 դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share