Categories: Բիզնես

Forbes. 2020թ. միլիարդատերերի ցուցակը գլխավորում է Ջեֆ Բեզոսը

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի ամենածանր հարվածներից մեկը բաժին յասավ համաշխարհային տնտեսությանը։ Հետևաբար, հարվածի տակ են ընկել նաև Ֆորբսի ամենամյա ցուցակի հերոսները։ Պարբերականը ցուցակը կազմել է 2020թ. մարտի 18-ի դրությամբ։ Հետաքրքրական է, որ նշված ամսաթվից միայն 12 օր առաջ միլիարդատերերի քանակը 226-ով ավելի էր, իսկ 2019թ. մարտի 18-ի համեմատ միլիարդատերերի թիվը կրճատվել է 58-ով։

Ֆորբսի 2020թ. ցուցակում ներկայացված է 2095 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը 2019թ. համեմատ կրճատվել է 800 մլրդ դոլարով և կազմել 8 տրիլիոն դոլար։ Կարողության ամենամեծ աճ է գրանցել խոզաբուծության չինացի արքա Քին Յինլին, որի կարողությունն աճել է 14.2 մլրդ դոլարով և կազմել 18.5 մլրդ դոլար։ Ցուցակի նորեկների քանակը 278 է։

Միլիարդատերերի ամենամեծ քանակ ունի ԱՄՆ՝ 614 ներկայացուցիչ։ Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 456 միլիարդատեր։ Գերմանիայի միլիարդատերերի թիվը 107 է։ 102 միլիարդատեր կա Հնդկաստանում։ Ռուսաստանն ունի 99 միլիարդատեր։

Ամենածեր միլիարդատերը Սինգապուրի ներկայացուցիչ 101-ամյա Չանգ Յուն Չունգն է՝ 1.1 մլրդ դոլար, իսկ ամենաերիտասարդը Քայլի Ջեններն է՝ 1 մլրդ դոլար։

2020թ. ցուցակը, ինչպես և նախորդ երկու տարին, գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ձեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվել է 113 մլրդ դոլար։

Երկրորդ հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, որի կարողությունը 98 մլրդ դոլար է։ Եռյակը եզրափակում է LVMH հիմնադիր Բերնար Առնոն, որի կարողությունը 76 մլրդ դոլար է։

Չորրորդ հորիզոնականում աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթն է՝ 67.5 մլրդ դոլար։ Oracle հիմնադիր Լարի Էլիսոնը 59 մլրդ դոլարով հինգերորդն է։

Վեցերորդ տեղում է Zara-յի հիմնադիր Ամանսիո Օրտեգան՝ 55.1 մլրդ դոլար։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը յոթերորդն է՝ 54.7 մլրդ դոլար։

Walmart առևտրային ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթընի ժառանգորդներ Ջիմ, Էլիս և Ռոբ Ուոլթընները զբաղեցնում են 8-ից 10-րդ հորիզոնականները, համապատասխանաբար՝ 54.6, 54.4 և 54.1 մլրդ դոլար կարողություններով։

Share