Բաժին. Բիզնես

Ucom-ը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի

Ucom-ի անունից կեղծ հայտարարություն է տարածվել։ Աշխատակիցները շարունակում են ազատման դիմումներ գրել։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ucom-ից։

Քիչ առաջ comms@galaxygroup.am էլ.-փոստից ստացված հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշված է. «Կից ուղարկում ենք Ucom ընկերության պաշտոնական հայտարարությունը՝ բաժնետերերի խորհրդի անունից»: Մամուլում տարածված հաղորդագրության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, չի տարածվել ընկերության կողմից: Նշենք, որ Ucom-ը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի, մամլո հաղորդագրությունները միշտ ուղարկում է սեփական էլ.-փոստից: Ըստ երևույթին` հայտարարություն տարածողները չեն տիրապետում Ucom-ում տիրող փաստացի իրավիճակին:

Նշենք, որ 833 աշխատակից արդեն ազատման դիմումներ են ներկայացրել: Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը:

 

Share