Բաժին. Բիզնես

Հայկ Եսայանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Հայկ Եսայանը հանդես է եկել տեսաուղերձով: Տեսանյութում նա անդրադառնում է Ucom ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին, շնորհակալություն հայտնում ընկերության աշխատակազմին: Եսայան եղբայրները պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել ապրիլի 9-ին, որից հետո աշխատանքից ազատման դիմում է գրել 860-ից ավել  աշխատակից: Եսայանը պատմում է, որ իրենց խնդրանքով աշխատակիցները շարունակել են աշխատել՝ անխափան պահելով բաժանորդների կապը: 

Եսայան եղբայրներն առաջարկել են գնել Ucom-ի 94 տոկոս բաժնեմասը՝ առավել քան 34 մլրդ դրամով, որը համարժեք է 70 մլն դոլարին: Ընկերության իրական արժեքը գնահատվում է 180 մլն դոլար, իսկ ընկերությունն ունի 110 մլն դոլարի վարկային բեռ:

Share