Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ. Թագավարակի առջև՝ պատնեշ

ԱՐՄԵՆԱԼ գործարանն իրականացնում է անվտանգության ապահովման համալիր միջոցառումներ իր աշխատակիցներին թագավարակի հնարավոր վարակումից զերծ պահելու համար և շարունակում է թողարկել արտադրանք՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ պահանջների կատարումը: Այս մասին տեղեկացրեց ձեռնարկության գլխավոր տնօրեն և օպերատիվ շտաբի ղեկավար Արթուր Զաքարյանը:

Նրա խոսքերով, աշխատանքային հերթափոխների կազմն գործածում է մեկուսացնող դիմակներ և ձեռնոցներ: «Հիվանդներ մենք չունենք: Մոտ 50 վարչական աշխատողներ անցել են հեռավար աշխատակարգի: Աշխատանքային խորհրդակցությունները հիմնականում անցկացվում են հեռախոսով կամ տեսակապով», – ասաց Ա. Զաքարյանը:

Օպերատիվ շտաբը հատուկ ուշադրություն է ընձեռում բարձրռիսկային տեղամասերին՝ գլխավոր մուտքին, ճաշարանին, կենցաղային տարածքներին և ծխարաններին: Ճաշարանում և անցուղիում սոցիալական տարածության գծանշում կա, տեղադրված են կոշիկների պարտադիր ախտազերծման գորգիկներ: Սահմանված է աշխատակիցների հիվանդանալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում իրականացվող գործողությունների հերթականությունը: Աշխատակազմի բոլոր անդամները ստացել են հիշեցման թերթիկներ COVID-19 թագավարակի կանխարգելման վերաբերյալ:

Չնայած հավելյալ ծախսերին, կապված միանգամյա արտահագուստի, շնչադիմակների, ռետինե ձեռնոցների, սպիրտի, ախտահանիչների պահուստ ստեղծելու և կանխարգելման համալիր միջոցառումների անցկացման հետ՝ գործարանն ամբողջ ծավալով շարունակում է իրականացնել լրավճարային սննդի և նյութական օգնության տրամադրման սոցիալական ծրագրերը:

Լուսանկարում՝ ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնիկական մասնագետների խորհրդակցությունն անցակացվում է սոցիալական հեռավորության պահպանմամբ:

Share