Բաժին. Բիզնես

Beeline-ը վստահելի գործատու է

Beeline-ը հոգ է տանում և հաճախորդների, և աշխատակիցների մասին: Ընկերության աշխատակիցների 90 տոկոսն այս օրերին աշխատում  տնից՝ հեռավարության սկզբունքով: Beeline-ը, դրսևորելով սոցիալական ու կորպորատիվ բարձր պատասխանատվություն, ոչ միայն չի կրճատել աշխատակազմը, այլ ընդհակառակը: Beeline-ի թիմն արտակարգ դրության պայմաններում համալրվել է 18 աշխատակցով: 15 սպասարկման կենտրոնների աշխատակիցներ զբաղվում են հաճախորդների՝ առցանց և հեռախոսով սպասարկմամբ, իսկ 19 ինտերն շարունակել է աշխատել առցանց և վարձատրվել:

Ի դեպ, աշխատավարձերի մասին: Beeline-ը վստահելի գործատու է: Ընկերության բոլոր աշխատակիցները մարտ-ապրիլ ամիսներին 100 տոկոս վարձատրություն են ստացել: Ավելին՝ Beeline-ում աշխատած, բայց կենսաթոշակի անցած 195 անձ դրամական աջակցություն է ստացել ընկերությունից:

Share