Բաժին. Բիզնես

Եսայան եղբայրները հիմնադրել են նոր հեռահաղորդակցական ընկերություն՝ ՕԼՆԵԹ

Ucom հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր և նախկին տնօրեն Հայկ Եսայանն իր թվիթերյան էջի միջոցով տեղեկացրել է նոր ընկերության հիմնադրման մասին։

«2020 թվականի ապրիլի 20-ին ես և Ալեքսանդր Եսայանը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ենք գրանցել։ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում», – գրել է Եսայանը։

Հիշեցնենք, որ իր վերջին տեսաուղերձում Եսայանը նշել էր, որ Ucom-ի բաժնետեսմերը գնելու համար նախատեսված գումարը (34 մլրդ դրամ) պատրաստվում են ուղղել ՀՀ հեռահաղորդակցական ոլորտ՝ նոր ընկերության ստեղծման կամ շուկայում գործող այլ ընկերություն ձեռք բերելու նպատակով։

Share