Բաժին. Բիզնես

Հայկ Եսայան. 10ԳԲ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետի կապուղի՝ յուրաքանչյուր բնակարան

Օրերս Ucom հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր և նախկին տնօրեն Հայկ Եսայանն իր թվիթերյան էջի միջոցով տեղեկացրել էր նոր ընկերության հիմնադրման մասին՝ ՕԼՆԵԹ ՍՊԸ։ Եսայանի հերթական թվիթը նորաստեղծ ընկերության կողմից տրամադրվելիք ծառայությունների մասին է։

«Հեռահաղորդակցության ոլորտի մեր նոր ընկերությունը  կհասցնի 10Գբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետի կապուղի յուրաքանչյուր բնակարան։ Շատ շուտով կհայտարարեմ, թե մայրաքաղաքի որ թաղամասում առաջինը կգործարկենք NGN ցանցը», – գրում է Եսայանը։

Հիշեցնենք, որ Հայկ Եսայանը հայտարարել էր, որ պատրաստվում են զգալի ներդրումներ կատարել ՀՀ հեռահաղորդակցական ոլորտում։

Share