Բաժին. Բիզնես

Կարասը՝ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների 2020թ. հունվար-մարտի ցանկում

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2020թ. 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում 598-րդ հորիզոնականն է  զբաղեցրել Կարաս Գրուպ ընկերությունը՝ 66.94 մլն դրամ վճարված հարկով։

2019թ. արդյունքում ընկերության վճարած հարկերի ծավալը կազմել էր 213.39 մլն դրամ։

Կարաս ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ.-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ցանցի մասնաճյուղերի թիվն այժմ 16 է, ևս մեկ ռեստորան գործում է ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում։

2019թ. մարտ ամսին Կարաս Գրուփը հաճախորդների դատին հանձնեց էթնոլոֆթ ոճի նոր ռեստորանը, որը գտնվում է Թումանյան 19 հասցեում: Նոր ձևաչափն առաջարկում է իր ոճի մեջ ինքնատիպ և հիմնովին նորացված ներքին հարդարում, որտեղ համադրված է հայկական ազգային կոլորիտն ու ժամանակակից՝ լոֆթ ոճի կոնցեպտը: Այն հաճախորդներին առաջարկում է նորացված սպասարկում և թարմացված ճաշացանկ:

Share