Բաժին. Բիզնես

Հրանտ Բագրատյան. մեր ժողովուրդն այսքան լավ չի ապրել, պնդում են ԱՎԿ «պաշտոնական» թվերը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնաբանէլ է ԱՎԿ կողմից հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշները։

«ԱՎԿ-ն հրապարակել է 2020-ի առաջին եռամսյակի մակրոտնտեսական թվերը։ Չնայած մարտի կեսերից ԱԴ մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է. ՏԱՑ-ը 4 տոկոսով, արդյունաբերությունը՝ 8.7, գյուղատնտեսությունը 4.5, ծառայությունները (ինչպես միշտ՝ 5.5)։ Գներն իջել են, իսկ միջին անվանական աշխատավարձն աճել է 9.2 %(իրական աշխատավարձն աճել է 9.3)։ Երբեք մեր ժողովուրդն այսքան լավ չի ապրել, պնդում են ԱՎԿ «պաշտոնական» թվերը», – գրում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Share