Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է իր սպասարկման կենտրոնները Երևանում ու մարզերում

Պարետի վերջին որոշումով պայմանավորված՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօրվանից վերսկսել է իր բոլոր սպասարկման կենտրոնների աշխատանքը Երևանում ու մարզերում՝ բացառությամբ «Դալմա Գարդեն Մոլ»-ի և «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող սպասարկման կենտրոնների:

Սպասարկման կենտրոններում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը:

Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով և հակաբակտերիալ նյութերով, ինչպես նաև՝ տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Կարևոր. հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:

Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման վերաբացված կենտրոնները կգործեն երկուշաբթից՝ ուրբաթ, ժամը 10:00-18:00: Սպասարկման կենտրոնների ամբողջական ցանկն ու հասցեները հասանելի են ընկերության պաշտոնական կայքէջում՝ https://www.mts.am/Individual-customers/help/Customer-care/Viva-MTS-Service-Centers

Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները: 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

 

Share