Բաժին. Բիզնես

Beeline-ն ավելացրել է վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը

Beeline-ը տեղեկացնում է վաճառքի և սպասարկման լրացուցիչ գրասենյակների վերաբացման մասին՝ Երևանում և մարզերում:

Վերաբացված գրասենյակների ցուցակն ու հասցեները հասանելի են այստեղ։ Բոլոր նշված գրասենյակները գործելու են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-18։00։

«Ուրախ ենք երկար դադարից հետո մեր հաճախորդներին դիմավորել մեր գրասենյակներում, թեև կարանտինի ընթացքում էլ զանազան միջոցներով ապահովում էինք սպասարկման անխափանությունը: Այժմ էլ, հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգության մասին, բոլոր գրասենյակներում ապահովում ենք ախտահանող նյութերի առկայությունը և հորդորում ենք բոլորին հետևել անվտանգության կանոններին՝ պահպանել հեռավորությունը, ախտահանել ձեռքերը և կրել դիմակներ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք նաև, որ Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել առցանց տարբերակով՝

Հայաստանի ողջ տարածքում գործում է SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով,

Beeline-ի ծառայությունների դիմաց և այլ վճարումներ առցանց կարելի է իրականացնել այստեղ կամ BeeMoney հավելվածով,

հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել հնարավոր է My Beeline Armenia հավելվածով:

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝  0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին:

 

Share